Միասնական ազգային շարժում » Բիզնես և ներդրումներ
Ազատ առևտրական հարաբերությունները կարևոր են երկրի տնտեսության արագ զարգացման և վրացական ձեռնարկատիրության մրցունակության բարձրացման համար: Հետևաբար, որքան ավելի շատ երկրների հետ կունենանք այդպիսի առևտրական հարաբերություններ, այնքան ավելի բարձր կլինի մեր բնակչության բարօրությունը:
Այս տեսակետից կարևոր է խորը և համապարփակ ազատ առևտրական համաձայնություն Եվրամիության հետ, որը պետք է ստորագրվի այս տարվա հունիսին: Նշանակալից է նաև ազատ առևտրի համաձայնությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը կարիք է զգում ավելի շատ ակտիվամետ գործողություններ Վրաստանի իշխանությունից: Մենք գտնում ենք, որ հարևան երկրների հետ միասնական տնտեսական տարածքի ստեղծումը և ընդհանուր շուկայի զարգացումը նշանակալիորեն կնպաստի միջազգային առևտրական կապերի զարգացմանը: