Միասնական ազգային շարժում » Առևտուր և գյուղատնտեսություն
Ի՞նչ քաղաքականություն կվարեք գյուղում ապրողների համար առևտրի և գյուղատնտեսության, տնտեսական հնարավորությունների ավելացման համար:
Գյուղում բնակվող բնակչությանը աջակցության համար պլանավորում ենք հետևյալ քայլերը.
- Ճանապարհային ենթակառույցի, հատկապես գյուղերը կապող ճանապարհների բարելավում/ստեղծում,
- Բնական գազի մատակարարման ենթակառույցի բարելավում/ստեղծում,
- Ջրի մատակարարման ենթակառույցի բարելավում/ստեղծում,
- Ոռոգման ջրանցքների ենթակառույցի բարելավում/ստեղծում,
- Պետության սեփականությունում եղած հողերի (արոտավայրերի) այն բնակչությանը անվճար հանձնում, ովքեր ավանդաբար օգտվում են այդ հողերից,
- Պետության սեփականությունում գտնվող անտառների անվճար հանձնում այն բնակչությանը, որոնք ավանդաբար օգտվում են այս անտառներից (համապատասխան բնության պահպանության կարգավորման հաշվառումով):