Միասնական ազգային շարժում » Տնտեսական զարգացում
Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում քաղաքային զարգացմանը աջակցելու համար:
Քաղաքային զարգացումը բնական գործընթաց է: Այս գործընթացի արհեստականորեն արագացումը կառաջացնի գործազրկության աճ: Պետությունը կարող է միայն անուղղակիորեն օժանդակել այս գործընթացին, ինչը ենթադրում է ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում նոր աշխատատեղերի առաջացում քաղաքային բնակավայրերում: Կարևոր է նաև քաղաքական ապակենտրոնացումը, կառավարական կառուցվածքների մայրաքաղաքից դուրս բերումը և քաղաքական/վարչարարական կենտրոնների այլ քաղաքային բնակավայրերում ձևավորումը: Սա կխթանի տարածաշրջաններում քաղաքային բնակավայրերի խոշորացմանը: