Միասնական ազգային շարժում » Սոցիալական քաղաքականություն
Ինչպիսի՞ն կլինի Ձեր սոցիալական քաղաքականությունը և ի՞նչ սոցիալական ծրագրերի իրականացման համար կհոգաք:
Վրաստանի սոցիալական քաղաքականությունը պետք է նպաստի աղքատության հաղթահարմանը, կենսամակարդակի բարելավմանը և ուժեղ միջին շերտի ձևավորմանը: Դրա համար անհրաժեշտ է աշխատատեղերի ստեղծման համար ավելի լավ միջավայրի ապահովում, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգի այնպիսի զարգացում, որ այն էլ ավելի շատ լինի կողմնորոշված աղքատության գծից ներքև գտնվող ընտանիքների նպատակային սոցիալական օգնության ապահովմանը: