Համեմատեք քաղաքական ծրագրերը

Միասնական ազգային շարժում » Տնտեսական զարգացում

Ինչպիսի՞ն կլինի Ձեր քաղաքականությունը տեղական ինքնավարություններում տնտեսական զարգացման հասնելու համար: Խնդրում ենք նկարագրեք Ձեր երեք գերակայությունները:

Մենք աջակցում էինք և  այժմ էլ աջակցում ենք  փոքր չափի  կառավարությանը, տնտեսության ազատականացմանը, ապաբյուրոկրատացման և պետական կարգավորումների կրճատմանը: Ազգային շարժումը շարունակում է  այս մոտեցումների  լոբբիացումը  բարձրագույն օրենսդիր մարմնում: Այսօրվա իրատեսությունում  կարևոր է  իշխանությունը  կատարի  հետևյալ  քայլերը.

  • Տեղի ունենա  եկամտահարկի կրճատում, վերացվի  շահութաբաժնի և  ռոիալթինի հարկը, ինչպես նաև հանվի  նավթամթերքների և  բնական գազի  աքցիզը,
  • Մորատորիում հայտարարվի այնպիսի  օրենսդրական փոփոխություններին, որոնք ազդեցություն են գործում  տնտեսական  միջավայրի վրա,
  • Հայտարարվի  հարկային ներում և կատարվի  տնտեսական/ֆինանսական բնույթի  հանցագործության  ապաքրեականացում:

Մենք գտնում ենք, որ  հասարակության բարօրությունը նշանակալիորեն  պայմանավորում է  տեղական ինքնակառավարումների  զարգացումը և  գործունեությունը: Մենք կօժանդակենք  պետական  համակարգի  ապակենտրոնացմանը և  տեղական  ինքնակառավարման  ինստիտուտների ուժեղացմանը  նրանց  որոշակի  լիազորություններ փոխանցելով: 

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից