Համեմատեք քաղաքական ծրագրերը

ոչխորհրդարանական ընդդիմություն » Տնտեսական զարգացում

Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում քաղաքային զարգացմանը աջակցելու համար:

Քաղաքային զարգացման հիմնական սկզբունքը կլինի  ցանկացած քաղաքային բնակավայրի  գլխավոր պլանի  գոյությունը,  որտեղ պաշտպանված կլինեն տարածական տարածման և  քաղաքաշինության ժամանակակից  չափանիշները:  Մենք  կհասնենք այն բանին,  որ փոփոխվեն  հողից  օգտվելու և  շինարարության չափանիշները, որոնք  գործնականում «նեղ  տարածքում» փակեցին  քաղաքների մեծ մասի  բնակության  արեալը և  գործնականում «ցեղասպանություն» գործեցին Թբիլիսիի և  մեծ քաղաքների   մի  շարք  թաղամասերի վ րա:

Քաղաքների   զարգացման գլխավոր պլանի  գերակայությունները կլինեն.  

Պաշտպանված և  կանաչապատված տարածությունների,  բաց հասարակական  տարածությունների  զարգացումը, հին քաղաքների  արտաքին տեսքի պահպանումը, առավելություն կտրվի հետիոտն քաղաքացիներին և  հասարակական տրանսպորտին,  կկատարվի  ենթակառույցի դրական  էֆեկտի  ապահովում այն  տարածքի համար,  որտեղ այն  տեղադրված է:

Քաղաքների  պատմական և  կանաչ գոտիներում կարգելվի  շինարարությունը: Երկրի քաղաքները կդառնան «Երեխաների  բարեկամ« քաղաքներ, , որտեղ գործնականում բոլոր միկրոթաղամասերը կսարքավորվեն մանկական  հրապարակներով, կլինեն կանաչապատված և անվտանգ:

Քաղաքաշինության և  շինարարության  ոլորտում  նախատեսված կլինեն  հանրային և  մասնավոր շահերի  կարգավորումը:

Այս ոլորտում  ներդրումների խրախուսման  նպատակով.  

  • Կպարզեցվի քաղաքների  արվարձանային թաղամասերում  չյուրացված տարածություններում դեվելոպերային  ընկերությունների համար հողակալվածքների գնման   կարգը,
  • Քաղաքների  բյուջեներից հատկացված միջոցներով  կկատարվի  այս թաղամասերի գազիֆիկացում, ջրամատակարարման, դրենաժային  համակարգերի և ճանապարհների սարքավորում,
  • Դեվելոպերները պարտավոր կլինեն շինարարությունը  կատարել ամեն տեսակ  պայմաններ ստեղծելու հաշվառումով (պարտեզ, դպրոց, կինոթատրոն, պուրակ, առողջարանային և հանգստյան գոտիներ):

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից