Համեմատեք քաղաքական ծրագրերը

ոչխորհրդարանական ընդդիմություն » Էկոլոգիա

Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում էկոլոգիական իրավիճակը բարելավելու և շրջակա միջավայրի աղտոտումը կրճատելու համար:
  • Կստեղծվեն  քաղաքային կադաստրներ խոշոր քաղաքներում  և կիրականացվի  մոնիթորինգ ֆիզիկական աղտոտողների (մթնոլորտային արտամղումների, ռադիոակտիվ, էլեկտրոմագնիսական, տատանողական, ինֆրա և  ուլտրահնչյունների, աղմուկի) աղբյուրների վրա: Մոնիտորինգի  տվյալների հիման վրա  կընդունվեն  կոնկրետ  միջոցներ (տուգանքներ, դատական հայցեր գործունեությունը  դադարեցնելու  մասին և այլն),
  • Քաղաքում կավելանան կանաչապատման գոտիները,
  • Պահպանվող տարածքների վրա  կարգելվի  ցանկացած տեսակի  շինությունների  կառուցումը, որոնք  կպահանջեն կանաչ  բույսերի   հատում, կվերացվեն  նաև  արդեն գոյություն ունեցող  նման օբյեկտները, որոնք  անօրեն  կանգնեցված  կամ  կառուցված կլինեն  և կխախտեն բնապահպանության ռեժիմը,
  • Կխստանա   վերահսկողությունը ջրի  որակի վրա, վերակուլտիվացված կլինեն  քաղաքի  բնական ջրամբարները,
  • Պինդ կենցաղային  մնացորդների վերացումը  կկատարվի ոչ թե  այրելով և  հողի մեջ թաղելով, այլ  աղբի  վերամշակման  ժամանակակից տեխնոլոգիաների  կիրառմամբ,
  • Կկատարվի  կենցաղային  մնացորդների դուրսբերման ապահովում ոչ միայն մունիցիպալիտետներից, այլև  մերձակա գյուղերից,
  • Կոյուղային համակարգերով  ապահովման համար  մունիցիպալային  բյուջեներից  կտրվեն համապատասխան հատկացումներ,
  • Կբացահայտվեն և  կոչնչացվեն  անօրինական աղբանոցները,
  • Քաղաքակիրթ երկրների քաղաքներում արմատավորված  պրակտիկայի նման,  փուլ առ փուլ  կանցնենք մնացորդների, այսպես  կոչված, առանձնացված  հավաքման  համակարգի արմատավորմանը,
  • Կարմատավորվեն էներգամատակարարման և  ջերմամատակարարման  էկոլոգիապես մաքուր և  արդյունավետ  տեխնոլոգիաներ,
  • Անհատական ջեռուցման և  տաք ջրի  համակարգերի փոխարեն նորակառույց շենքերում պարտադիր կդառնա  ժամանակակից, էկոլոգիապես մաքուր և  տնտեսող կաթսաների  մոնտաժը: Սպառողի  տաք ջրի և  ջերմային էներգիայի հաշվարկի  համար  կստեղծվի  անհատական համակարգ, ինչը  կբացառի  հարևանների միջև  սպասվող  անհասկանալիությունները:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից